ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ -ի «Շուկայաբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները այցելեցին ՀՀ Ազգային ժողով։ Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան իրազեկվելու Ազգային ժողովի աշխատանքին և օրենսդիր մարմնի գործունեության առանձնահատկություններին, եղան թանգարանում և գրադարանում, ծանոթացան հայկական պետակառավարման պատմական ու մշակութային արժեքներին, մասնակցեցին պատգամավոր Լիլիթ Մինասյանի կողմից անցկացված «Մեդիագրագիտություն» թեմայով սեմինարին, որը կարևոր խորհուրդներ ու նոր դիտանկյուններ տվեց ուսանողներին։ Այցը դարձավ ուսանողների համար գիտելիքներով հարստացված, ոգեշնչող և մասնագիտական տեսլականը ընդլայնող փորձառություն

