1964թ. Արարատ քաղաքում՝ Արարատի ցեմենտի շիֆերի կոմբինատի հանրակացարանի շենքի մի հատվածում, հիմնադրվում է Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ պատրաստելը ոչ միայն ԱՑՇԿ-ի, այլև Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:

 1982թ. փետրվարի 4-ին Արարատ քաղաքի քաղսովետի № 2 հրամանով հանձնարարվում է կառուցել «Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում»-ի համար TП 232-1-101/С տեսակի ուսումնական նոր մասնաշենք 540 սովորողի համար՝ ք. Արարատ Խանջյան 67 հասցեում: 1987թ. «Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում»-ի կոլեկտիվը տեղափոխվում է նոր մասնաշենք և առ այսօր քոլեջի ուսումնական գործընթացը իրականացվում է այդ շենքում: 1999թ. Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը վերանվանվել է Արարատի պետական քոլեջ, իսկ 2002թ. ՀՀ ԿԳՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի, համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019թ. դեկտեմբերի 3-ի № 1167-Ա/2 հրամանի վերակազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի:

 Իր երկարամյա գործունեության ընթացքում Արարատի պետական քոլեջը կրթել է սերունդներ, ունեցել բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերը որպես որակյալ մասնագետներ համալրել են տարբեր հիմնարկ-ձերնարկությունների և կազմակերպությունների լավագույն աշխատակիցների շարքերը: Քոլեջի գերազանց և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները շուրջ 10 տարի է, ինչ օգտվում են կրթությունը շարունակելու՝ իրենց ընձեռված հնարավարությունից և հաջողությամբ առանց ընդունելության քննությունների ընդունվում են ՀՀ առաջատար բուհեր՝ ԵՊՀ-ի, ՀՊՏՀ-ի, ՀՊՄՀ-ի, ՀԱԱՀ-ի, ՀԱՊՀ-ի համապատասխան մասնագիտությունների հեռակա /կամ առկա/ ուսուցման 2-րդ կուրս: 

Կրթական ոլորտի հաջողությունները, անշուշտ, որակյալ մասնագետների նվիրված աշխատանքի արդյունք են. քոլեջում տարիներ շարունակ աշխատել են վաստակաշատ մանկավարժներ, գիտության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնց հոգատար և հետևողական աշխատանքների շնորհիվ ապահովվում է կրթական բարենպաստ միջավայրը, իրականացվում են ուսումնադաստիարակչական բոլոր այն խնդիրները, որոնք դրված են ուսումնական հաստատության առջև: Արարատի պետական քոլեջում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտություններով.

Միջին մասնագիտական կրթական համակարգ.

0412.01.5 -«Ֆինանսներ»

0411.01.5- «Հաշվապահական հաշվառում»

0413.02.5 -«Սպասարկման կազմակերպում»

0112.01.5- «Նախադպրոցական կրթություն»

0613.02.5 -«Համակարգչային գեղարվեստական նախագծում»

0613.01.5 -«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»

0414.01.5- «Շուկայաբանություն»

1012.02.5 -«Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ»

0916.01.5 -«Դեղագործություն»

Նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական համակարգ.

0611.01.4-«Համակարգիչների շահագործում»

1012.01.4-«Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում»

1013.03.4-«Խոհարարական գործ»

0723.03.4- «Կարի արտադրության տեխնոլոգիա»

0721.03.4 – «Գինեգործություն և հյութերի արտադրություն»