Սպասարկման կազմակերպում

0413.02.5 «Սպասարկման կազմակերպում»

Միջին մասնագիտական կրթության 0413.02.5 «Սպասարկման կազմակերպում»

մասնագիտության կրթական ծրագիրը ԱՊՔ-ում իրականացվում է առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի,

բ. հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի:

Որակավորումը՝ «Մենեջեր՝ սպասարկման ոլորտի»:

0413.02.5 «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության մասնագետն իրականցնում է.

1. սպասարկման կազմակերպիչ՝ սպորտային և մարզական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,

2. սպասարկման կազմակերպիչ՝ վարսահարդարման, անձնական խնամքի և հիգիենիայի ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,

3.  սպասարկման կազմակերպիչ՝ բուժական և ռեկրեացիոն ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,

4. սպասարկման կազմակերպիչ՝ հանգստի և ժամանցի ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,

5. սպասարկման կազմակերպիչ՝ բնակչության սոցիալ-կենցաղային սպասրկման ոլորտի կազմակերպությունների կամ դրանց մասնագիտացված ստորաբաժանումների,

6. սպասարկման աշխատանքների համակարգող՝ արտադրական ձեռնարկություններում կամ դրանց  ստորաբաժանումներում արտադրական գործընթացի,

7. ապրանքաշարժի ծառայությունների կազմակերպիչ՝ արտադրական ձեռնարկություններում կամ դրանց ստորաբաժանումներում: