1964թ. Արարատ քաղաքում՝ Արարատի ցեմենտի շիֆերի կոմբինատի հանրակացարանի շենքի մի հատվածում, հիմնադրվում է Արարատի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը, որի նպատակն էր միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ պատրաստելը ոչ միայն ԱՑՇԿ-ի, այլև Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերի համար:
1982թ. փետրվարի 4-ին Արարատ քաղաքի քաղսովետի № 2 հրամանով հանձնարարվում է կառուցել «Արարատի ինդուստրիալ-տեխնոլոգիական տեխնիկում»-ի համար TП 232-1-101/С տեսակի ուսումնական նոր մասնաշենք 540 սովորողի համար՝ ք. Արարատ Խանջյան 67 հասցեում: