07.11.2025թ
Ուսումնաճանաչողական այցը դեպի Ինժեներական քաղաք կազմակերպվեց «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար։
Այցի նպատակն էր խորացնել ուսանողների մասնագիտական գիտելիքներն ու ընդլայնել նրանց աշխարհայացքը՝ ծանոթացնելով Ինժեներական քաղաքի առաջատար կազմակերպություններին, նորագույն տեխնոլոգիաներին, ինովացիոն լաբորատորիաներին և ինժեներական մտքի արդի ձեռքբերումներին։
Ուսանողները հնարավորություն ունեցան տեսնելու ժամանակակից սարքավորումների կիրառությունը, ուսումնասիրելու ծրագրային և տեխնիկական լուծումների համակցված գործընթացները, ինչպես նաև շփվելու ոլորտի մասնագետների հետ՝ փոխանակելով փորձ ու գաղափարներ։
Այցը նպաստեց ուսանողների մասնագիտական հետաքրքրությունների խթանմանը և նրանց մոտ ապագա մասնագիտական ուղու հստակեցմանը։

v   v    v v  

Scroll to Top