- December 10, 2024
- Posted by: gasparyan
- Category: Uncategorized
No Comments
ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ դասախոսներ Ալինա Սահակյանը, Գոհար Մարգարյանը, Դիաննա Բաբայանը, տնօրենի օգնական Հասմիկ Չերչիկյանը և ուսանողներ Բենիկ Վարդանյանը, Հայկ Հովհաննիսյանը և Սեդա Հայրապետյանը օրեր առաջ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների «Պրոֆեսիոնալների» առաջնության 2024 միջազգային եզրափակիչ փուլին։
Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։
Արարատի պետական քոլեջը մասնակցելով միջազգային առաջնությանը, ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։
Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի հաջող արդյունքի գրանցումը առաջին գրավականն էր դեպի հաղթանակը։
Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ ընթացքում ցուցաբերել են իրենց մասնագիտական բարձր հմտություններն ու կարողությունները, և դրանց շնորհիվ է, որ կարողացել են հաղթահարել բարդ առաջադրանքները և միջազգային հարթակում ծածանել հայկական դրոշը։
Արարատի պետական քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության հմտություններով թիմը միջազգային մրցույթում գրավել է 3-րդ պատվավոր տեղը և ձեռք է բերել բրոնզե մեդալ։