0414.01.5 «Շուկայաբանություն»
Միջին մասնագիտական կրթության 0414.01.5 «Շուկայաբանություն» մասնագիտության կրթական ծրագիրը ԱՊՔ-ում իրականացվում
է առկա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի:
Որակավորումը՝ «Մարկետոլոգ»:
0414.01.5 «Շուկայաբանություն» մասնագիտության մասնագետն իրականցնում է.
1. շուկայագետ՝ առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
2. շուկայագետ՝ արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների,
3. շուկայագետ՝ ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպություններին.
4. մարքեթինգային հետազոտությունների իրականացում, հարցումների,
դիտարկումների իրականացմամբ և պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից տվյալների հավաքագրում մշակում, վերլուծություն և
վերջնական հաշվետվության մշակում/,
5. շուկայի սեգմենտավորման իրականացում և արդյունքների
ներկայացում,
6. կազմակերպության ներքին և արտաքին
միջավայրերի վերլուծության իրականացում և հաշվետվության մշակում,
7. շուկայական վերլուծությունների իրականացում և հաշվետվության մշակում,
8. թիրախային շուկաների ընտրություն և կազմակերպության ղեկավարությանը հիմնավոր
առաջարկությունների ներկայացում այդ շուկաները գրավելու վերաբերյալ.
9. մրցակցային միջավայրի ուսումնասիրություն, վերլուծություն և հաշվետվության մշակում: