Նոյեմբերի 25—27-ը Արարատի պետական քոլեջում կայացավ այս ուսումնական տարվա առաջին բաց դռների օրը՝ հյուրընկալելով Արարատ խոշորացված համայնքի դպրոցների ավելի քան 100 սովորողների։ Հանդիպումն աչքի ընկավ իր գունագեղությամբ, հետաքրքիր անակնկալներով։ Ապագա դիմորդներին ողջունեց Արարատի պետական քոլեջի տնօրեն Էլլա Գասպարյանը։ Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև ԱՊՔ կարիերայի պատախանատու Քրստինե Սաֆարյանը, ուսանողական խորհրդի նախագահ Գոհարիկ Մարտիրոսյանը՝ ապագա դիմորդներին հորդորելով մասնագիտության ընտրության հարցում առաջնորդվել ըստ նախասիրության։
Բաց դռների ամբողջ ընթացքը կազմակերպեցին << Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ>> մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները, որոնք միջոցառման մասնակիցներին համակողմանի տեղեկություններ փոխանցեցին քոլեջի ընդունելության գործընթացի, առաջարկվող կրթական ծրագրերի, կարիերայի զարգացման ուղղությունների և հեռանկարների, տրամադրվող կրթաթոշակների և գործող զեղչային համակարգի մասին։ Առանձնակի հետաքրքրությամբ սովորողները դիտեցին ուսանողական կյանքի վառ և գրավիչ կողմերը ներկայացնող տեսանյութերը։
Միջոցառման բոլոր մասնակիցները քոլեջից հեռացան անմոռաց տպավորություններով։





