0413.02.5 «Սպասարկման կազմակերպում»
Միջին մասնագիտական կրթության 0413.02.5 «Սպասարկման կազմակերպում»
մասնագիտության կրթական ծրագիրը ԱՊՔ-ում իրականացվում է առկա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի:
Որակավորումը՝ «Մենեջեր՝ սպասարկման ոլորտի»:
0413.02.5 «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության մասնագետն իրականցնում է.
1. սպասարկման կազմակերպիչ՝ սպորտային և մարզական ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,
2. սպասարկման կազմակերպիչ՝ վարսահարդարման, անձնական խնամքի և հիգիենիայի ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,
3. սպասարկման կազմակերպիչ՝ բուժական և ռեկրեացիոն ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,
4. սպասարկման կազմակերպիչ՝ հանգստի և ժամանցի ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների,
5. սպասարկման կազմակերպիչ՝ բնակչության սոցիալ-կենցաղային սպասրկման ոլորտի կազմակերպությունների կամ դրանց մասնագիտացված ստորաբաժանումների,
6. սպասարկման աշխատանքների համակարգող՝ արտադրական ձեռնարկություններում կամ դրանց ստորաբաժանումներում արտադրական գործընթացի,
7. ապրանքաշարժի ծառայությունների կազմակերպիչ՝ արտադրական ձեռնարկություններում կամ դրանց ստորաբաժանումներում:
