Ուսման վճարի փոխհատուցում

Պետության, ինչպես նաև ուսումնական հաստատության կողմից ուսման վճարի փոխհատուցում /լրիվ կամ մասնակի/ զեղչ// տրվում է, ըստ առաջադիմության, առկա ուսուցմամբ ուսումնառող ներքոհիշյալ անձանց.
1. ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների ուսանողներին /28,01/,

2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, ընդ որում՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներ են համարվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրերի ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես նաև այդ բնակավայրերում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես այդտեղ բնակվող ուսանողներին,

3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին. մատական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման /զինվորական կոմիսարիատ/ կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով,

4. երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին,

5. միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

6. 2 և ավելի անչափահաս կամ 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

7. վճարովի ուսուցման համակարգում երկու և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

8. ուսանողներին, որոնց ծնողն ունի 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ծանր և խոր աստիճանի ֆունկցիոնալության սահմանափակում),

9. բարձրալեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների, ուսումնական հաստատությունների մանկավարժների երեխա ուսանողներին,

10. մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

11. ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
Անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են՝
2025 թվականի հունիսի 10-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 25-ը ներառյալ

Scroll to Top