Շուկայաբանություն

0414.01.5 «Շուկայաբանություն»

Միջին մասնագիտական կրթության 0414.01.5 «Շուկայաբանություն» մասնագիտության կրթական ծրագիրը ԱՊՔ-ում իրականացվում է առկա ձևով.

ա. միջնակարգ կրթության հիմքով՝ 2  տարի,

բ. հիմնական կրթության հիմքով՝ 3  տարի:

Որակավորումը՝ «Մարկետոլոգ»:

0414.01.5 «Շուկայաբանություն» մասնագիտության մասնագետն իրականցնում է.

1. շուկայագետ՝ առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

2. շուկայագետ՝ արտադրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների,

3. շուկայագետ՝ ծառայություններ մատուցող մասնագիտացված կազմակերպություններին.

4. մարքեթինգային հետազոտությունների իրականացում, հարցումների, դիտարկումների իրականացմամբ և պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից տվյալների հավաքագրում մշակում, վերլուծություն և վերջնական հաշվետվության մշակում/,

5. շուկայի սեգմենտավորման իրականացում և արդյունքների ներկայացում,

6. կազմակերպության ներքին և արտաքին միջավայրերի վերլուծության իրականացում և  հաշվետվության մշակում,

7. շուկայական վերլուծությունների իրականացում և հաշվետվության մշակում,

8. թիրախային շուկաների ընտրություն և կազմակերպության ղեկավարությանը հիմնավոր առաջարկությունների ներկայացում այդ շուկաները գրավելու վերաբերյալ.

9. մրցակցային միջավայրի ուսումնասիրություն, վերլուծություն և հաշվետվության մշակում: