Մրցույթի հայտարարություն թափուր աշխատատեղերի համար

ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԿԳՄՍՆ «ԱՐԱՐԱՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-ՈՒՄ

1. «Խոհարարական գործ» մասնագիտության վարպետի,
2. «Ֆիզիկա» առարկայի դասախոսի 1340 դասաժամ,
3․ «Զբոսաշրջության և զբոսաշրջային ծառայությունների ճանաչողություն» մոդուլի 72,
«Զբոսաշրջային ռեսուրսներ» մոդուլի 150, «Համակարգչային օպերատորություն և
մասնագիտական գործունեություն» մոդուլի 51 դասաժամերի և «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության ուսումնական պրակտիկայի 108 ժամ թափուր աշխատատեղերի։
Կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում է հետևյալ պահանջը․

միջին և /կամ/ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում։

Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում.

1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք(առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի օգոստոսի 6-ից մինչև 18-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Արարատի պետական քոլեջում։

Հասցե՝ Ք. Արարատ, Խանջյան 67, Արարատի պետական քոլեջ հեռ.՝ 0234 4-41-01, 099 97 27 47 Էլ. հասցե՝ collegeararat@mail.ru

Scroll to Top