Մեր առօրյան

29․11․2025 թվականին <<Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտության>> 2-րդ կուրսի ուսանողների համար կազմակերպվել էր բազմաբովանդակ ճանաչողական այց, որի նպատակն էր խթանել պատմամշակութային ժառանգության, ժամանակակից արվեստի և գիտատեխնիկական երևույթների վերաբերյալ ինտեգրացված ուսուցումը։

 Իրականացվել է այցելություն Ժամանակակից արվեստների թանգարան, որտեղ ուսանողները ծանոթացել են ինչպես ՀՀ-ում, այնպես էլ սփյուռքում գործող ժամանակակից արվեստագետների ստեղծագործական գործունեությանը։ Թանգարանում ներկայացված աշխատանքների ուսումնասիրման ընթացքում դիտարկվել են արվեստաբանական նոր ուղղությունները, պատկերային լեզվի ձևափոխությունները և ձևի ու բովանդակության փոխազդեցությունների դրսևորումները։ Այս փուլը նպաստել է ուսանողների արվեստաբանական վերլուծական հմտությունների զարգացմանը։

Այցի երկրորդ հատվածում ուսանողները գտնվել են Իլյուզիաների թանգարանում, որտեղ իրականացվել են մի շարք ինտերակտիվ գիտական փորձարկումներ։ Ուսանողները դիտարկել և փորձարկել են Նյուտոնի կողմից առաջարկված մեխանիկական սկզբունքների կիրառական դրսևորումները, ծանոթացել են Տեսլայի գնդի աշխատանքի սկզբունքներին և մասնակցել գիտահանրամատչելի փորձերի։ Այցը նպաստել է բնագիտատեխնիկական մտածողության զարգացմանը։

Ընդհանուր առմամբ, այցելությունը եղել է ինտեգրված կրթական միջոցառում, որը համադրել է պատմամշակութային, արվեստաբանական և գիտատեխնիկական բաղադրիչները՝ ապահովելով ուսանողների բազմակողմանի ճանաչողական զարգացումը։

Scroll to Top