28․10․2025
Արարատի պետական քոլեջի <<Համակարգչային գեղարվեստական նախագծում>> մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Տաթևիկ Խանեսյանի հետ միասին մաքրեցին Արարատ համայնքում գտնվող Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակի պուրակը։ Ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։



