ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ԱՐԱՐԱՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՈՒՄ
- Խոհարարական գործ» մասնագիտության վարպետի և մասնագիտական մոդուլներ
դասավանդող դասախոսի թափուր հաստիք,
- «Փայթն» ծրագրային լեզվի ուսուցում 118 դասաժամ։
Կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում է հետևյալ պահանջը․
միջին և /կամ/ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում։
Մրցույթին մասնակցելու համար անձը հաստատություն է ներկայացնում.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
3) անձնագիր (բնօրինակը և պատճենը),
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք(առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3×4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Արարատի պետական քոլեջում։
Հասցե՝ Ք. Արարատ, Խանջյան 67, Արարատի պետական քոլեջ հեռ.՝ 0234 4-41-01, 099 97 27 47 Էլ. հասցե՝ collegeararat@mail.ru
