Հաստատված է ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի
մանկավարժական խորհրդի 2020թ. հունվարի 10-ի N 5 նիստում
Կանոնակարգ
Ղեկավարվելով ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը որոշում է.
- Հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի Կարիերայի կենտրոնի պատասխանատուի գործունեության
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի
մանկավարժական խորհրդի նախագահ՝ Է.Գ.Գասպարյան
Ընդհանուր դրույթներ
1.Մասնագիտական ուսումնական հաստատության կարիերայի ստորաբաժանումը (այսուհետև՝ ստորաբաժանում) ստեղծվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանով և պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների մատուցման համար:
2.Ստորաբաժանումը կարիերայի ուղղորգդման գործառույթների շրջանակում համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն ՊՈԱԿ-ի, (այսուհետև Կենտրոն) Զբաղվածության պետական գործակալության (այսուհետև ԶՊԳ) տարածքային կենտրոնների,սոցիալական գործընկերների համապատասխան պետական և մասնավոր այլ կազմակերպությունների հետ:
3.Ստորաբաժանման պատասխանատուների կարիերայի խորհրդատու և կարիերայի համակարգող վերապատրաստումն ու աշխատանքների իրականացման մեթոդաբանության ապահովումն իրականացնում է կենտրոնը:
4.Ստորաբաժանման աշխատանքները պլանավորում և իրականացնում է կարիերայի պատասխանատուն կարիերայի համակարգողը,իսկ նրա բացակայության դեպքում՝տնօրենի հրամանով, կամ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող մասնագետը:
5.Ստորաբաժանման կանոնակարգը հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատության խորհուրդը:
6.Ստորաբաժանումն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է տնօրենի կողմից հաստատվող տարեկան աշխատանքային ծրագրերով:
Ստորաբաժանման հիմնական նպատակն ու գործառույթները
1.Ստորաբաժանման հիմնական նպատակն է կարիերայի տեղեկատվության խորհրդատվության,ուղղորդման աշխատանքների,ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը,աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության հնարավորությունների բացահայտմանը:
2.Ստորաբաժանումն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա.ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների մատուցում անհատական եղանակով:
բ.ըստ անհրաժեշտության ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների բացահայտում անհատական ծրագրի կազմում:
գ.շարունակական և լրացուցիչ կրթության,ուսուցման,տնտեսության գերակա ոլորտների աշխատաշուկայի վերլուծությունների և կանխատեսումների տեղական,մարզային,հանրապետական և միջազգային ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում:
դ.աշխատաշուկա մուտք գործելու,կարիերայի պլանավորման և կառավարման,այդ թվում՝զբաղունակության,ձեռներեցության և առանցքային այլ կարողությունների զարգացմանն ուղղված խմբային և անհատական ծառայությունների մատուցում:
ե.ակտիվ միջոցառումների՝սեմինարների,աշխատաժողովների,քննարկումների,բաց դասերի,մենթորական ծրագրերի,ոչ ֆորմալ դասընթացների,տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողներին ծանուցում:
զ.սոցիալական գործընկերների՝գործատուների,արհմիությունների,ինչպես նաև աշխատանքային հաջողություններ ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում:
է.թափուր աշխատատեղերի,կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում և ուսանողներին ծանուցում:
ը.զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու նպատակով աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ԶՊԳ տարածքային կենտրոններ:
թ.վարչական աշխատանքների իրականացում
1.ստորաբաժանման գործունեության պլանավորում և կառավարում
2.ուսանողների ևշրջանավարտների հետ հետադարձ կապի ծանուցման և արդյունավետ հաղորդակցման մեխանիզմների մշակում:
3.հաստատության այլ ստորաբաժանումների,դասախոսների և մյուս համապատասխան աշխատողների հետ մշտական կապի պահպանում:
4.հաշվետվությունների կազմում,ուսանողների և շրջանավարտների տվյալների գրանցում ու պարբերական թարմացում և այլն:
5.ներքին և արտաքին հաղորդակցման ապահովում,այդ թվում ստորաբաժանման,դրա կողմից իրականացվող աշխատանքների և արդյունքների մասին ուսանողների և հանրության լայն շրջանակի համար:
Հիմնական գործառույթները
Տրամադրում է տեղեկատվություն հաստատությունում ուսումնառության գործընթացի, առանձնահատկությունների, շարժունակության, լրացուցիչ և շարունակական կրթության և ուսուցման հնարավորությունների,պրակտիկայի և նմանաիպ այլ ծրագրերի,հնարավոր արտոնությունների, ինչպես նաև ըստ մասնագիտությունների՝ապագա զբաղմունքների մասին:
Բացահայտում է ուսանողի կարիերայի նպատակներն ու խնդիրները:
Բացահայտում է ուսանողի անձնային որակները, նախասիրություններն ու հետաքրքրությունները,կարողությունները,հոգեբանա-մանկավարժական մեթոդների կիրառմամբ:
Աջակցում է կարիերայի կառավարման պլանի և քարտեզի ձևավորմանը, արդյունքային ցուցանիշների սահմանմանը:
Տրամադրում է տեկատվություն աշխատաշուկայում առկա և կանխատեսելի թափուր աշխատատեղերի, գործատուների կողմից ներկայացվող հիմնական պահանջների հաստատության հետ համագործակցող ձեռնարկությունների վերաբերյալ:
Կազմակերպում է կամ անցկացնում է ոչ ֆորմալ դասընթացներ ուսանողների համար՝կարիերայի պլանավորման և կառավարման կոմպետենցիաների,այդ թվում աշխատանքային հարցազրույցի ներկայանալու,մրցունակ կենսագրական կազմելու,աշխատանք փնտրելու, միջանձնային հաղորդակցման, զբաղունկության, ձեռներեցության,աշխատանքի մոտիվացիայի և այլ թեմաներով:
Աշխատանքներ է տանում ուսանողի մոտիվացիայի,մասնակցային գործընթացների և ակտիվության խթանման ուղղությամբ:
Հրավիրում է արհեստավարժ մասնագետների,հեղինակավոր անհատների,գործատուների՝ուսանողների հետ հանդիպումներ,բաց դասեր անցկացնելու նպատակով:
Հաջողված աշխատանքային կարիերա ունեցող շրջանավարտներին ներգրավում է ուսանողների կարիերայի պլանավորման գործընթացում ՝կազմակերպելով մենթորական,կամավորական կամ այլ ակտիվ ծրագրեր:
Համագործակցում է գործատուների հետ առկա և կանխատեսվող թափուր աշխատատեղերի,պահանջվող կարողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուսանողներին տրամադրելու նպատակով:
Բանակցություններ է վարում գործատուների հետ հասարակական,կամավորական,մենթորական և նմանատիպ այլ ծրագրերի իրականացման նպատակով՝ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն ընձեռնելով ամրապնդել մասնագիտական ուսումնական հաստատություններում ձեռք բերված գիտելիքները,զարգացնել աշխատանքային հմտություններ և փորձառություն:
Շրանավարտներին ուղղորդում է զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ՝ընդգրկելու ԶՊԳ ծրագրերում:
Կազմակերպում է ակտիվ միջոցառումներ (կարիերայի կամ մասնագիտական օրեր, տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլ) գործատուների,ուսուցում իրականացվող կազմակերպությունների մասնակցությամբ:
Հետադարձ կապ է հաստատում ուսանողների և շրջավարտների հետ:
Գրանցում է ուսանողների կարիերայի ծառայություններից օգտվելու և աշխատանքի տեղավորման վերաբերյալ տվյալներն ու վարում վիճակագրություն:
Պարբերաբար թարմացնում է հաստատության սրահներից մեկում տեղադրված վահանակի տեղեկատվությունը
Սահմանված կարգով պատրաստում է մշտադիտարկման զեկույցներ,հաշվետվություններ և ներկայացնում ըստ անհրաժեշտության:
Տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է համապատասխան այլ գործառույթներ:
Կարիերայի կենտրոնի պատասխանատու՝ Ա. Սահակյան