Կարիերայի կենտրոն

Հաստատված է ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի

մանկավարժական խորհրդի 2020թ. հունվարի 10-ի N 5 նիստում

Կանոնակարգ

Ղեկավարվելով ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը որոշում է.

  1. Հաստատել ՀՀ ԿԳՄՍՆ «Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի Կարիերայի կենտրոնի պատասխանատուի գործունեության
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀՀ ԿԳՄՍՆ Արարատի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի

մանկավարժական խորհրդի նախագահ՝ Է.Գ.Գասպարյան


Ընդհանուր դրույթներ

1.Մասնագիտական ուսումնական հաստատության կարիերայի ստորաբաժանումը (այսուհետև՝ ստորաբաժանում) ստեղծվում է ուսումնական հաստատության տնօրենի հրամանով  և պատասխանատու է ուսանողների կարիերայի արդյունավետ ուղղորդման ծառայությունների  մատուցման համար:

2.Ստորաբաժանումը  կարիերայի ուղղորգդման գործառույթների շրջանակում համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն  ՊՈԱԿ-ի, (այսուհետև Կենտրոն) Զբաղվածության պետական գործակալության (այսուհետև ԶՊԳ) տարածքային կենտրոնների,սոցիալական գործընկերների  համապատասխան պետական և մասնավոր այլ կազմակերպությունների հետ:

3.Ստորաբաժանման պատասխանատուների կարիերայի խորհրդատու և կարիերայի համակարգող վերապատրաստումն ու աշխատանքների  իրականացման մեթոդաբանության ապահովումն իրականացնում է կենտրոնը:

4.Ստորաբաժանման աշխատանքները պլանավորում  և իրականացնում է կարիերայի պատասխանատուն կարիերայի համակարգողը,իսկ նրա բացակայության դեպքում՝տնօրենի հրամանով, կամ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող մասնագետը:

5.Ստորաբաժանման կանոնակարգը հաստատում է մասնագիտական ուսումնական  հաստատության խորհուրդը:

6.Ստորաբաժանումն իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է  տնօրենի կողմից հաստատվող տարեկան աշխատանքային ծրագրերով:

Ստորաբաժանման հիմնական նպատակն ու գործառույթները

1.Ստորաբաժանման հիմնական նպատակն է կարիերայի տեղեկատվության խորհրդատվության,ուղղորդման աշխատանքների,ինչպես նաև կարիերայի պլանավորման կարողությունների ձևավորման միջոցով նպաստել աշխատաշուկայում ուսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացմանը,աջակցել իրենց մասնագիտությամբ զբաղվածության  հնարավորությունների բացահայտմանը:

2.Ստորաբաժանումն իրականացնում է  հետևյալ գործառույթները՝

ա.ուսանողներին կարիերայի տեղեկատվության, խորհրդատվության և ուղղորդման ծառայությունների  մատուցում անհատական եղանակով:

բ.ըստ անհրաժեշտության ուսանողի անձնային որակների, նախասիրությունների, կարողությունների  բացահայտում  անհատական ծրագրի կազմում:

գ.շարունակական և լրացուցիչ կրթության,ուսուցման,տնտեսության գերակա ոլորտների աշխատաշուկայի վերլուծությունների  և կանխատեսումների տեղական,մարզային,հանրապետական և միջազգային ինչպես նաև ըստ մասնագիտությունների զբաղմունքների մասին տեղեկատվության հավաքագրում և ուսանողներին ծանուցում:

դ.աշխատաշուկա մուտք գործելու,կարիերայի պլանավորման և կառավարման,այդ թվում՝զբաղունակության,ձեռներեցության և առանցքային այլ կարողությունների զարգացմանն ուղղված խմբային և անհատական ծառայությունների մատուցում:

ե.ակտիվ միջոցառումների՝սեմինարների,աշխատաժողովների,քննարկումների,բաց դասերի,մենթորական ծրագրերի,ոչ  ֆորմալ դասընթացների,տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպում և ուսանողներին ծանուցում:

զ.սոցիալական գործընկերների՝գործատուների,արհմիությունների,ինչպես նաև աշխատանքային հաջողություններ  ունեցող շրջանավարտների ներգրավում ուսանողների կարիերայի խորհրդատվության կազմակերպման աշխատանքներում:

է.թափուր աշխատատեղերի,կամավորական և հասարակական աշխատանքների մասին հայտարարությունների հավաքագրում  և ուսանողներին ծանուցում:

ը.զբաղվածության պետական ծրագրերից օգտվելու նպատակով աշխատանք փնտրող ուսանողների ուղղորդում ԶՊԳ տարածքային կենտրոններ:

թ.վարչական աշխատանքների իրականացում

1.ստորաբաժանման գործունեության պլանավորում և կառավարում

2.ուսանողների ևշրջանավարտների հետ հետադարձ կապի ծանուցման և արդյունավետ հաղորդակցման մեխանիզմների մշակում:

3.հաստատության այլ ստորաբաժանումների,դասախոսների և մյուս համապատասխան աշխատողների հետ մշտական կապի պահպանում:

4.հաշվետվությունների կազմում,ուսանողների և շրջանավարտների տվյալների գրանցում ու պարբերական թարմացում և այլն:

5.ներքին և արտաքին հաղորդակցման ապահովում,այդ թվում ստորաբաժանման,դրա կողմից իրականացվող աշխատանքների և արդյունքների մասին ուսանողների և հանրության լայն շրջանակի համար:

Հիմնական գործառույթները

             Տրամադրում  է տեղեկատվություն  հաստատությունում ուսումնառության գործընթացի, առանձնահատկությունների, շարժունակության, լրացուցիչ և շարունակական կրթության և ուսուցման հնարավորությունների,պրակտիկայի և նմանաիպ այլ ծրագրերի,հնարավոր արտոնությունների, ինչպես նաև ըստ մասնագիտությունների՝ապագա զբաղմունքների մասին:

Բացահայտում է ուսանողի կարիերայի նպատակներն ու խնդիրները:

 Բացահայտում է ուսանողի անձնային որակները, նախասիրություններն ու հետաքրքրությունները,կարողությունները,հոգեբանա-մանկավարժական մեթոդների կիրառմամբ:

Աջակցում է կարիերայի կառավարման պլանի և քարտեզի ձևավորմանը, արդյունքային ցուցանիշների սահմանմանը:

Տրամադրում է տեկատվություն աշխատաշուկայում առկա և կանխատեսելի թափուր աշխատատեղերի, գործատուների կողմից ներկայացվող հիմնական պահանջների հաստատության հետ համագործակցող ձեռնարկությունների վերաբերյալ:

Կազմակերպում է կամ անցկացնում է ոչ ֆորմալ դասընթացներ ուսանողների համար՝կարիերայի պլանավորման և կառավարման կոմպետենցիաների,այդ թվում աշխատանքային հարցազրույցի ներկայանալու,մրցունակ կենսագրական կազմելու,աշխատանք փնտրելու, միջանձնային հաղորդակցման, զբաղունկության, ձեռներեցության,աշխատանքի մոտիվացիայի և այլ թեմաներով:

     Աշխատանքներ է տանում ուսանողի մոտիվացիայի,մասնակցային  գործընթացների և ակտիվության խթանման ուղղությամբ:

Հրավիրում է արհեստավարժ մասնագետների,հեղինակավոր անհատների,գործատուների՝ուսանողների հետ հանդիպումներ,բաց դասեր անցկացնելու նպատակով:

Հաջողված աշխատանքային կարիերա ունեցող շրջանավարտներին ներգրավում է ուսանողների կարիերայի պլանավորման գործընթացում ՝կազմակերպելով մենթորական,կամավորական կամ այլ ակտիվ ծրագրեր:

     Համագործակցում է գործատուների հետ առկա և կանխատեսվող թափուր աշխատատեղերի,պահանջվող կարողությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուսանողներին տրամադրելու նպատակով:

Բանակցություններ է վարում գործատուների հետ հասարակական,կամավորական,մենթորական և նմանատիպ այլ ծրագրերի իրականացման նպատակով՝ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն ընձեռնելով ամրապնդել մասնագիտական ուսումնական հաստատություններում ձեռք բերված գիտելիքները,զարգացնել աշխատանքային հմտություններ և փորձառություն:

Շրանավարտներին ուղղորդում է զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններ՝ընդգրկելու ԶՊԳ ծրագրերում:

Կազմակերպում է ակտիվ միջոցառումներ (կարիերայի կամ մասնագիտական օրեր, տոնավաճառներ, ցուցահանդեսներ և այլ) գործատուների,ուսուցում իրականացվող կազմակերպությունների մասնակցությամբ:

Հետադարձ կապ է հաստատում ուսանողների և շրջավարտների հետ:

Գրանցում է ուսանողների կարիերայի ծառայություններից օգտվելու և աշխատանքի տեղավորման վերաբերյալ տվյալներն ու վարում վիճակագրություն:

Պարբերաբար թարմացնում է հաստատության սրահներից մեկում տեղադրված վահանակի տեղեկատվությունը

Սահմանված կարգով պատրաստում է մշտադիտարկման զեկույցներ,հաշվետվություններ և ներկայացնում ըստ անհրաժեշտության:

Տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է համապատասխան այլ գործառույթներ:

Կարիերայի կենտրոնի պատասխանատու՝ Ա. Սահակյան